Ստրկության վերացման օր
Ստրկության վերացման օր | |
---|---|
![]() | |
Տեսակ | ԱՄՆ դաշնային տոներ |
Ենթադաս | Ազատագրման օր |
Ամսաթիվ | Հունիսի 19 |
Տոնվում է | ![]() |
Հաստատված | հունիսի 19, 1865 |
Տոնական կերակուր | Կարմիր թավշյա տորթ |
Անվանված է | Հունիսի 19 |
Ի հիշատակ | Գորդոն Գրեյնջերի համար 3 հրաման և abolition of slavery? |
Ստրկության վերացման օր (անգլ.՝ Juneteenth - հունիս և տասնինը բառերի հապավում)[1], հայտնի է նաև որպես Ազատության օր[2][3], Ազատագրման օր[4], կամ էմանսիպացիայի օր[5],Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստրուկների ազատագրման հիշատակման տոն է։ Ծագել է Տեխասում, այն այժմ նշվում է ամեն տարի հունիսի 19- ին Միացյալ Նահանգներում, տարբեր պաշտոնական ճանաչումներով։
Դաշնային բանակի գեներալ Գորդոն Գրեյնջերը 1865 թվականի հունիսի 19 -ին Գալվեստոնում դաշնային հրաման է արձակել, ըստ որի Տեխասի բոլոր ստրուկները հայտարարվել են ազատ[6]։ ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի ազատագրման հռչակագիրը Գորդոն Գրեյնջերի հրամանից գրեթե երկուսուկես տարի առաջ է պաշտոնապես արգելել ստրկությունը Տեխասում և հարավի այլ նահանգներում։ Հռչակագրի կատարումը հիմնականում կախված է եղել միության ուժերի առաջխաղացումից։ Տեխասը, ստրկատիրական նահանգներից ամենահեռավորն է եղել, ամերիկյան քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, այնտեղ եղել է միության փոքրաթիվ զորք։ Այսպիսով, մինչև Գրեյնջերի հայտարարությունը, հրամանի կատարումը դանդաղ և անհետևողական է ընթացել[6]։ Թեև հունիսի 19-ը սովորաբար նշում է ստրկության ավարտի օր Միացյալ Նահանգներում, բայց այն օրինական է եղել և կիրառվել է միայն Միության երկու սահմանամերձ նահանգներում՝ Դելավերում ևԿենտուկիում, մինչև որ նույն տարվա դեկտեմբերին Սահմանադրության տասներեքերորդ փոփոխությունըն վավերացրել է ստրկության վերացումը ողջ երկրում[7][8][9]։
Օրը սկսել են տոնել 1866 թվականից, առաջին անգամ Տեխասի եկեղեցական համայնքի հանդիպումների ժամանակ։ Հետագայում տարածվել է ողջ հարավում, իսկ 1920-1930-ական թվականներին հաճախ անցկացվել է որպես սննդի փառատոն։ 1960-ականներին՝ քաղաքացիական իրավունքների շարժման ժամանակ այն մթագնել էր քաղաքացիական իրավունքների պայքարով, բայց նորից հայտնվել է 1970-ականներին՝ շեշտը դնելով աֆրոամերիկացիների ազատության և արվեստի վրա[10]։ 21-րդ դարում Ստրկության վերացման օր նշվում է ԱՄՆ խոշոր քաղաքներում։ Հունիսի 19-ը ԱՄՆ Կոնգրեսի կողմից ազգային տոն ճանաչվելու համար ակտիվիստները քարոզարշավ են իրականացրել։ Ըստ Կոնգրեսի հետազոտական ծառայության՝ Հավայան կղզիները, Հյուսիսային և Հարավային Դակոտաները միակ նահանգներն են, որոնք չեն ճանաչում տոնը[11]։
2021 թվականի հունիսի 17-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի կողմից ներկայացված օրինագիծ՝ Ազատագրման օրը դաշնային տոն դարձնելու մասին[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Juneteenth Celebrated in Coachella». Black Voice News. 2011 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Juneteenth: Our Other Independence Day». Smithsonian. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Cel-Liberation Style! Fourth Annual Juneteenth Day Kicks off June 19». Milwaukee Star. 1975 թ․ հունիսի 12. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «It Happened: June 19». Milwaukee Star, vol. 14, no. 42. 1974 թ․ հունիսի 27. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «What to know about Juneteenth, the emancipation holiday». NBC News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
- ↑ 6,0 6,1 Gates Jr., Henry Louis (2013 թ․ հունվարի 16). «What Is Juneteenth?». PBS.org. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Editors, History com. «13th Amendment». HISTORY (անգլերեն). A&E Television Networks, LLC. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ «10 Facts: The Emancipation Proclamation». American Battlefield Trust (անգլերեն). American Battlefield Trust. 2012 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Taylor, Amy. «The Border States (U.S. National Park Service)». National Park Service (անգլերեն). U.S. Department of the Interior. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Cruz, Gilbert (2008 թ․ հունիսի 18). «A Brief History of Juneteenth». Time. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Congressional Research Service (2020 թ․ հունիսի 3). «Juneteenth: Fact Sheet» (PDF). Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Today, @POTUS took the important and long overdue step of designating Juneteenth a federal holiday. But we cannot allow this to be merely symbolic. Congress must pass legislation to ensure the right to vote remains strong and protected.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրկության վերացման օր» հոդվածին։ |
|